Jump to content

Հայ-ուզբեկական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-ուզբեկական հարաբերություններ
Ուզբեկստան և Հայաստան

Ուզբեկստան

Հայաստան

Հայ-ուզբեկական հարաբերությունները վերաբերում են Հայաստանի և Ուզբեկստանի միջև դիվանագիտական հարաբերություններին։ Հայաստանն ու Ուզբեկստանը համեմատաբար ամուր հարաբերություններ ունեն, որոնք երբեմն համարվում են Հայաստանի և այլ թյուրքական պետությնների միջև եղած ամենահարուստ հարաբերություններից մեկը։ Երկու երկրների դեսպանությունները հավատարմագրված են Մոսկվայում։

Հայերը Կենտրոնական Ասիայում ներկա են արդեն երկար ժամանակ՝ սկսած անտիկ ժամանակներից, երբ նրանք՝ հիմնականում առևտրականները, առևտրատնտեսական կապեր էին հաստատում Կենտրոնական Ասիայի թուրքերի հետ[1]։ Այդ ամենը շարունակվել է կարճ ընդմջումներով, չնայած Հայաստանը անցել է Բյուզանդական կայսրության, Սեֆյանների[2], ապա նաև Ռուսական կայսրության ձեռքը։

Մեծ թվով հայ ներգաղթյալներ տեղափոխվել են Կենտրոնասիական տարածաշրջան, հատկապես առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը։ Ցարական Ռուսաստանի, իսկ հետո Խորհրդային Միության կազմում էթնիկ հայերը շարունակել են ներգաղթել այդ տարածաշրջան, ինչի արդյունքում հայկական ներգաղթը որոշ փոքր դիմադրությունների է հանդիպել տեղի ուզբեկների կողմից[3]։ Ուզբեկներն ու հայերը մինչև 1990-ական թվականները, երբ տեղի է ունեցել Էթնիկ ազգայնականության վերելքը, կարողանում էին լավ ապրել կողք կողքի, սակայն այդ ժամանակ բախումներ են սկսվում հայերի և մուսուլման ժողովուրդների, հիմնականում տաջիկների, ինչպես նաև փոքրաթիվ ուզբեկների միջև։ Այդ բախումներն ավարտվել են մահացու ելքով[4]։

Սակայն Տաջիկստանի քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո նորանկախ Ուզբեկստանը հանդուրժել և խրախուսել է այդ պատերազմում Տաջիկստանի կողմից աջակցվող ուժերի՝ հիմնականում իսլամիստների դեմ պայքարող հայերին։ Ուստի Ուզբեկստանն ուներ իր սեփական հայ աշխարհազորայինները, որոնք կռվում էին Տաշքենդի կողմում, որը շուտով ճանաչում է ստացնում Ուզբեկստանի քաղաքացիների շրջանում[5]։

Ուզբեկստանը տարանցիկ երկրի ծառայություն է մատուցել 1990-ական թվականներին՝ Արցախյան պատերազմի ողջ ընթացքում, ադրբեջանական զինված ուժերի դեմ մարտնչած հայկական զորքերին զենք, զինամթերք և օժանդակ միջոցներ տեղափոխող հայերի համար[6]։

Այդ մտերմության շնորհիվ Հայաստանն ու Ուզբեկստանը պաշտոնական կապեր են հաստատել ԽՍՀՄ փլուզումից հետո։ Այդ սերտ հարաբերություններին հաջորդեց այն, որ Ուզբեկստանն ընդունել է երկրի ներսում հայ էթնիկ փոքրամասնությանը, իսկ նրա հայ փոքրամասնությունը երկրում ամենամյա փառատոներ է անցկացնում[7]։ Ուզբեկստանում կան մի քանի հայկական եկեղեցիներ, որոնք երկուսն էլ լավ են ընկալվում հյուրընկալող երկրի կողմից[8][9]։

Ուզբեկստանին մոտ գտնվող եղբայրական թյուրքական ժողովուրդը՝ Ադրբեջանը, իր մտահոգությունն է հայտնել Ուզբեկստանում հայերի գործունեության կապակցությամբ, որը, ինչպես կարծում էին, նպաստել Է Ուզբեկստանում հակաադրբեջանական քարոզչության տարածմանը[10]։

Ուզբեկստանը Արցախյան սառը պատերազմի ժամանակ կանգնել է Ադրբեջանի կողքին[11], բայց զերծ է մնացել Հայաստանի հասցեին քննադատություն հնչեցնելուց՝ փոխարենը երկու կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին, կոչ անելով գտնել այդ խնդիրների լուծման ճանապարհը[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ARMENIANS IN CENTRAL ASIA Uzbekistan». Agbu.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  2. Studies, Cambridge Journal of Eurasian. «Cambridge Journal of Eurasian Studies». Cambridge Journal of Eurasian Studies. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  3. Weeks, Theodore R. (2011 թ․ հունիսի 24). «Across the Revolutionary Divide: Russia and the USSR, 1861-1945». John Wiley & Sons. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին – via Google Books.
  4. «MOSLEMS, ETHNIC ARMENIANS CLASH IN SOVIET CENTRAL ASIA». DeseretNews.com. 1990 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  5. Epkenhans, Tim (2016 թ․ հոկտեմբերի 26). «The Origins of the Civil War in Tajikistan: Nationalism, Islamism, and Violent Conflict in Post-Soviet Space». Lexington Books. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին – via Google Books.
  6. «История Нагорного Карабаха». Gandzasar.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  7. «Daily activities of the Armenian community of Uzbekistan». Hayern Aysor. 2015 թ․ ապրիլի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  8. Saakov, Georgiy (2013 թ․ ապրիլի 8). «Armenian Church in Uzbekistan Celebrates Annunciation, Easter (Photos)». The Armenian Weekly. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  9. «Armenian community of Uzbekistan celebrates Armenians' victories in May». Hayern Aysor. 2017 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  10. «Azerbaijan against Armenian propaganda in Uzbekistan». News.az. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  11. «Uzbekistan supports Azerbaijan's position on Karabakh conflict: envoy». AzerNews.az. 2018 թ․ հունիսի 14. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  12. «Узбекистан обозначил позицию по Нагорному Карабаху». Uz.sputniknews.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.